ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  ՀՀ Շիրակի մարզի   <<Արթիկի N 2 հիմնական դպրոց>>  ՊՈԱԿ-ը հայտարարում է  մրցույթ ֆրանսերենի ուսուցչի  թափուր տեղի համար՝ շաբաթական 15 ժամով:    Վարձատրությունը  կորոշվի  2016-2017  ուստարվա  հաստիքացուցակով:

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումը կանցկացվի երկու փուլով՝  գրավոր և բանավոր:  Գրավորի դեպքում կստուգվի  հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխանությունը, բանավորի դեպքում՝  մանկավարժական մասնագիտական գործնական հմտությունները:

Մրցույթին մասնակցելու համար  անձը  հանձնաժողովին ներկայացնելու է.

ա/ դիմում՝  հանձնաժողովի  նախագահի  անունով

բ/ բարձրագույն  մանակավարժական  որակավորումը  հաստատող  փաստաթուղթ՝ դիպլոմ

գ/ անձնագրի պատճեն

դ /ինքնակենսագրություն

ե/ մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները՝ դրանց առկայության դեպքում

զ/ մեկ լուսանկար՝   3 X 4 չափի

է/ ՀՀ արական սեռի քաղաքացիների համար՝  զինգրքույկ

ը/ այլ պետությունների   քաղաքացիները՝   ՀՀ-ում  աշխատելու իրավունքը

Փաստաթղթերի պատճենները ներկայացնել  բնօրինակների  հետ:

Դիմումներն ընդունվում են  ՇՄ   §Արթիկի N 2 հիմնական դպրոց¦  ՊՈԱԿ-ում  ամեն օր, բացի շաբաթ և կիրակի  օրերից,  ժամը 1000 — 1500 :  Դիմումների ընդունման  վերջին   ժամկետը  2017թ.   փետրվարի   17-ն է:

Ֆրանսերենի  ուսուցչի  թափուր տեղի  համար  մրցույթը կանցկացվի   §Արթիկի N 2 հիմնական դպրոց¦  ՊՈԱԿ — ում  2017թ.   փետրվարի  22-ին՝  ժամը 1200 –ին:  Հասցե՝   Շիրակի մարզ, ք. Արթիկ,  Անկախության  15:

 

Լրացուցիչ  տեղեկությունների համար զանգահարել    0244 5-12-15   հեռախոսահամարով